Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման համահիմնադիր և խորհրդի անդամ է։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

2001-2020 թթ․ աշխատել է հեղինակավոր միջազգային խորհրդատվական «McKinsey & Company» ընկերությունում, 2015-2020 թթ․ ղեկավարել է այդ ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան, այնուհետև հանդիսացել է Նիդեռլանդներում հիմնված Metinvest առաջատար միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Նախկինում նաև աշխատել է ՀՀ Տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ:

Ավետիք Չալաբյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Avetik Chalabyan

Հրապարակումներ

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք
Նախորդ հոդվածում գրել էի այն մասին, որ այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ։
Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում
Այս խորագրով հրապարակված նախորդ հոդվածում ես շարադրել էի հայության ճակատագրական ընտրության առաջին հենասյան՝ Հայահավաքի ուրվագծերը։ Իրականությունը, ի վերջո, միշտ տարբերվելու է մեր նախագծերից եւ պատկերացումներից, սակայն եւ զգալի չափով զարգանալու է հենց այն ուղղությամբ, որի շուրջ մենք այսօր կփորձենք միասնական մոտեցում ձեւավորել, եւ հետո էլ համակարգված ջանք կիրառել։
Հայաստանի նոր Ազգային պակտը
Նախորդ երկու հոդվածներում ես փորձել էի ուրվագծել Հայաստանի ճակատագրական ընտրության երկու առանցքային հենասյուների՝ հայահավաքի եւ արդիականացման հեռանկարները եւ ներկայացնել դրանց իրականացման կոնկրետ գաղափարներ։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ